«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Երկու հիշեցում քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արմեն Աշոտյանին

Երկու հիշեցում քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արմեն Աշոտյանին
07.11.2012 | 15:07

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«ԵՐԿՈՒ ՀԻՇԵՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ
1. ԲՀԿ-ն իր ծրագրում միշտ էլ ունեցել է 100 %-անոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու կետը: Եթե կարողանում եք լավ հաշվել, թե քանի համամասնական և քանի մեծամասնական պատգամավոր ունի ԲՀԿ-ն, բարի լինեիք նաև ծանոթանալ մեր կուսակցության ծրագրային դրույթներին (տե՛ս ԲՀԿ ծրագիր, կետ 1.2. (Ստեղծել պայմաններ Ազգային Ժողովի ընտրությունների 100 %-անոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար), Կուսակցության 3-րդ համագումար, 2007 թ. փետրվարի 15):
2. ԲՀԿ-ն ստացել է ժողովրդի շուրջ կես միլիոն իրական ձայն, և մեր ընտրողները լավ գիտեն` ում և ինչ ծրագրի օգտին են քվեարկել:
Ավելի լավ կլինի նախ հաշվեք` ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված քանի՞ պատգամավորի անուն կարող եք հիշատակել, որոնք մեր ժողովրդի մոտ առաջացնում են դրական էմոցիաներ»:

Դիտվել է՝ 5432

Մեկնաբանություններ